Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կարծում է, որ ոչ ոք չի հավատա արևմտյան առասպելին, թե իբր ռուսական բանակը ծրագրում է հարձակվել Եվրամիության վրա: Այս մասին նա ասել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի տված հարցազրույցում:
«Ո՞վ կհավատա, որ ռուսական բանակը շարունակելու է իր ճանապարհը, հետագայում, դեպի Եվրոպա, եթե զլմ-ները արդեն երկու տարի ստեղծում են պատկեր, որ ռուսական բանակը պարտվում է բոլոր ուղղություններով», - ասել է Ֆիցոն:
«Ոչ մի ռացիոնալ հիմք չկա նրանում, որ ՌԴ-ն շահագրգռված է ամբողջ աշխարհի հետ հակամարտությամբ։ Ինչո՞ւ, եթե մենք պետք է միասին աշխատենք, մենք պետք է միասին գոյություն ունենանք: Բայց, միևնույն ժամանակ, պետք է հասկանալ, որ ինչպես Ուկրաինան, այնպես էլ ՌԴ-ն անվտանգության սեփական երաշխիքների կարիքն ունեն։ Ես դա շատ լավ հասկանում եմ և ևս մեկ անգամ կրկնում, որ գիտեմ, թե ինչու է 2022 թվականի փետրվարին առաջացել այդ հակամարտությունը», - եզրափակել է գործիչը։