Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն սպառնացել է «Հըզբոլլահ»-ի նոր գլխավոր քարտուղար Շեյխ Նաիմ Ղասեմին, որի նշանակման մասին հայտնի էր դարձել այսօր։
«Ժամանակավոր նշանակում, ոչ երկարատև»,- X-ի իր էջում գրել է Գալանտը՝ հրապարակելով Ղասեմի լուսանկարը։