Միջազգային

Վրաստանի ԿԸՀ-ն արձագանքել է «հայկական կարուսել»-ին

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձագանքել է «հայկական կարուսելի» մասին երկրի նախագահ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքերին։ Նշվում է, որ երկրի նախագահի հայտարարությունն անվստահություն է առաջացնում տեխնոլոգիաների նկատմամբ։ 

«Տեխնոլոգիաների ներդրումն իրականացվել է Smartmatic ընկերության հետ համագործակցությամբ։ Այն ընտրությունների անցկացման փորձ ունի ավելի քան 30 երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Հայաստանում և այլուր։

Էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառման ժամանակ անհնար է ընտրողին կրկնօրինակել ընտրացուցակում։ Անհնար է նաև մեկ ID քարտով մի քանի անգամ քվեարկել, կրկնակի ստուգում անցնել և մի քանի տեղամասերում գրանցել միևնույն ընտրողին։

Ընտրական տեխնոլոգիաները հոկտեմբերի 26-ին նորմալ աշխատեցին, և դրանում համոզվեցին բոլոր միջազգային ու տեղական մոնիթորինգային կազմակերպությունները և լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Էլեկտրոնային տեխնոլոգիաները վարկաբեկելու փորձն իրականության ժխտում է և հանրությանը քաղաքական շահերից ելնելով մոլորեցնելու փորձ»,- ասված է ԿԸՀ-ի հայտարարությունում։