Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի քաղաքացիներին կոչ է արել դուրս գալ «մշտական լայնամասշտաբ բողոքի ցույցերի»։
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է արել Վրաստանի քաղաքացիներին դուրս գալ մշտական լայնամասշտաբ բողոքի ցույցերի: Նա նշել է, որ արևմտյան գործընկերների արձագանքի վրա հույս դնելը բավարար չէ. «Ամեն ինչ պետք է որոշվի Վրաստանի փողոցներում»:
Նրա խոսքով՝ ժամանակ ձգելը Իվանիշվիլիի շահերից է բխում․ «Ապացույցների ֆոնին ընտրությունները չճանաչելու ամենաարդյունավետ միջոցը շարունակական լայնածավալ բողոքի ակցիաներն են։ Հիմա ամեն ժամ թանկ է: Ժամանակի կորուստը հավասարազոր է մահվան», - գրել Է Միխեիլ Սաակաշվիլին։