Միջազգային

«Վրաստանում «հայկական կարուսել» է օգտագործվել». Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել»։

Associated Press-ին տված հարցազրույցում նա ասել է. «Մեզ մոտ դա կոչվում է «հայկական կարուսել»։ Ես չգիտեմ, գուցե Հայաստանում էլ դա անվանում են «վրացական կարուսել»։ Սրա էությունն այն է, որ ընտրություններից որոշ ժամանակ առաջ սոցիալապես անապահով անձանցից տարբեր պատրվակներով առգրավում են անձը հաստատող փաստաթղթեր, հետո օգտագործվում քվեարկության համար: Մեկ նույնականացման քարտով և տարբեր էլեկտրոնային սարքերով դա հնարավոր է նույնիսկ 17 անգամ: Նրանց տրամադրության տակ են հայտնվել մեծ թվով նույնականացման քարտեր և անձնական համարներ»։