Միջազգային

«Իրանը Ռուսաստանին դեռ բալիստիկ հրթիռներ չի փոխանցել». Զելենսկի

Իրանը Ռուսաստանին դեռ բալիստիկ հրթիռներ չի փոխանցել, սակայն երկրների միջև շարունակվում են այդ հարցի շուրջ «խորը բանակցությունները»․ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա հավելել է, որ Իրանն արդեն լիցենզավորել է «շահեդների» արտադրությունը Ռուսաստանի տարածքում:

«Բացի այդ, նրանք առաջարկում են օգնության փաթեթներ։ Նաև խորացված երկխոսություն են վարում հրթիռների շուրջ, որոնք Իրանը կարող է տրամադրել։ Մեր ունեցած տեղեկատվության համաձայն՝ առայժմ նրանք (իրանցիները - խմբ.) հրթիռներ չեն տրամադրել, բայց այդ մասին խոսակցություն են վարում», - ընդգծել է պետության ղեկավարը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է փոխանցել Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ պատերազմի համար: