Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը Ջորջիա նահանգում հրավիրված իր կողմնակիցների հանրահավաքին հայտարարել է, որ ինքը «նացիստ չէ»՝ հերքելով Քամալ Հարիսի կողմից իր հասցեին հնչեցրած մեղադրանքները։
Հիշեցնենք, որ Հարիսը Թրամփին «ֆաշիստ» էր անվանել՝ հղում անելով նրա նախկին վարչակազմի ղեկավարի հայտարարություններին:
Դեմոկրատական թեկնածու Հարիսը եղել է Միչիգանում, մինչդեռ հանրապետական թեկնածու Թրամփը մեկնել է Ջորջիա նահանգ։
«Քամալայի և նրա նախընտրական արշավի նորագույն դիրքորոշումն այն է, որ բոլոր նրանք, ովքեր չեն քվեարկում նրա օգտին, նացիստներ են», - հայտարարել Է Թրամփը Ատլանտայում կայացած հանրահավաքի ժամանակ՝ Հարիսին անվանելով «ֆաշիստ»:
«Ես նացիստ չեմ։ Ես նացիստի լրիվ հակառակն եմ»,- ընդգծել է Թրամփը։