Միջազգային

«Ռուսաստանը Վրաստանի ներքին գործերին միջամտելու ցանկություն չունի». Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին։

Ներկայացնում ենք Պեսկովի ճեպազրույցի առանցքային հայտարարությունները.

▪ Արևմուտքն իրեն թույլ է տալիս մենթորական հայտարարություններ և նողկալի վերջնագրեր Վրաստանին․ դա պետք է դադարեցնել;

▪️ Ռուսաստանը Վրաստանի ներքին գործերին միջամտելու ոչ մտադրություն ունի, ոչ էլ՝ ցանկություն;

▪️ Վլադիմիր Պուտինը չի հանդիպի ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարի հետ;

▪️ Պուտինը հոկտեմբերի 29-ին ելույթ կունենա արհմիությունների համագումարում և բժշկական կոնգրեսում: