Միջազգային

Կիմ Չեն Ընի դստերը պատրաստում են որպես պոտենցիալ ժառանգորդ

Կիմ Չեն Ընի դստերը պատրաստում են որպես պոտենցիալ ժառանգորդ

Հարավային Կորեայի ազգային հետախուզական ծառայությունը (NIS) հայտնել է, որ վերջին շրջանում երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի դստեր կարգավիճակը մեծացել է, և նրան պատրաստում են որպես պոտենցիալ ժառանգորդուհի․ հաղորդում է «Ռյոնհապ» գործակալությունը:

NIS-ը հաղորդել է Կիմ Չեն Ընի դստեր՝ Կիմ Չժու է-ի կարգավիճակի բարձրացման մասին, որը, ըստ տեղեկությունների, վերապատրաստվում է որպես «պոտենցիալ ժառանգ»:

«Հետախուզական ծառայության խոսքով՝ Կիմ Չժու էն աստիճանաբար մեծացնում է իր ակտիվությունը, ներառյալ մասնակցությունը կուսակցական միջոցառումներին՝ ուղեկցվելով այնպիսի բարձրաստիճան դեմքերով, ինչպիսիք են Կիմ Յո Չժոնը և Չխվե Սոն Հին, ինչը վկայում է կարգավիճակի աճի մասին», - գրում է գործակալությունը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական