Սպանվել է Ավստրիայի հյուսիսային քաղաքներից մեկի՝ Դանուբի Կիրխբերգի ղեկավար Ֆրանց Հոֆերը. այս մասին հայտնում են լրատվամիջոցները։
Ոստիկանությունն այժմ փնտրում է մարդասպանին, որը դեպքի վայրից կարողացել է փախչել։ Իրականացվում են մեծամասշտաբ որոնողական աշխատանքներ ուղղաթիռներով, նաև՝ հատուկ նշանակության ջոկատի ներգրավմամբ։
Ոստիկանությունը հայտնել է, որ 56-ամյա Ռոլանդ Դրեքսլերը կասկածվում է երկու տղամարդկանց սպանության և Volkswagen Caddy-ով փախուստի մեջ: «Տղամարդը համարվում է ծայրահեղ վտանգավոր և զինված»,- հայտնել են ոստիկանությունից։