Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի հետ։ Նրանք քննարկել են Կիևի և Սեուլի կողմից Հյուսիսային Կորեայի զինվորականների սպասվող ներգրավումը Ուկրաինայի զինված ուժերի դեմ ռազմական գործողություններում:
«Քննարկել ենք հյուսիսկորեացի զինվորականների ներգրավումն Ուկրաինա ռուսական ներխուժմանը։ Եզրակացությունը մեկն է՝ այս պատերազմը միջազգայնացվում է և դուրս է գալիս երկու երկրների սահմաններից», - ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ ինքը Հարավային Կորեայի նախագահին թարմ տվյալներ է տրամադրել 3 հազար հյուսիսկորեացի զինվորականների՝ ռազմական գործողությունների գոտու անմիջական մերձակայքում ռուսական զորավարժարաններ տեղափոխելու և դրանց թվի ակնկալվող աճի մասին (մինչև մոտ 12 հազար):
«Պայմանավորվել ենք ուժեղացնել հետախուզական տվյալների և փորձաքննության փոխանակումը», - հավելել է նա: