Միջազգային

«Ուկրաինայի Rheinmetall գործարանն օրինական թիրախ է». Պեսկով

Ուկրաինայի Rheinmetall գործարանը Ռուսաստանի համար օրինական ռազմական թիրախ է. հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկվը։

Ավելի վաղ այս գործարանի գործարկման մասին հայտնել էր կոնցեռնի ղեկավար Արմին Պապերգերը։ Rheinmetall-ը Գերմանիայի խոշորագույն պաշտպանական ընկերությունն է։ Վերջինիս ղեկավարը հայտարարել էր, որ ընկերությունն Ուկրաինայում սպառազինության արտադրության չորս գործարան է կառուցում, առաջինն արդեն գործի է դրվել: