Միջազգային

Իսրայելը ոչնչացրել է Իրանի բոլոր Ս-300 համակարգերը. Wall Street Journal

Անցած շաբաթ օրը Իրանի տարածքում ռազմական օբյեկտների ուղղությամբ օդային հարվածների ժամանակ Իսրայելը ոչնչացրել է Իրանի մոտ մնացած ռուսական Ս-300 զենիթահրթիռային համալիրներից երեքը: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը։

Ռուսաստանի կողմից Իրանին մատակարարված չորս համալիրներից երեքը ոչնչացվել են այդ հարձակման ժամանակ, չորրորդը ոչնչացվել էր ավելի վաղ։

Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի (ISW) տվյալներով՝ Ս-300 համալիրներից մեկը գտնվել է Թեհրանի օդանավակայանի հարևանությամբ, մյուս երկուսը ծածկել են էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները՝ նավթային նավահանգիստը, նավթավերամշակման գործարանը և բնական գազի հանքավայրը:

Իրանի սպառազինության մեջ առկա Ս-300 համակարգերը 90-ականների վերջին արդիականացված համալիրի տարբերակներն էին։

Վերլուծաբանների խոսքով՝ Ս-300 համալիրների կորստով Իրանի շատ կարևոր օբյեկտներ անպաշտպան են մնում հրթիռային հարձակման դեմ: