Միջազգային

Ֆիցոյի դեմ երկրորդ մահափորձն են արել

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին փորձել են երկրորդ անգամ սպանել: Այս մասին վարչապետը հայտնել Է Standard պարբերականին տված հարցազրույցում։

Ֆիցոյի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին՝ Դուկլա քաղաքում, ուր նա մեկնել էր երկրորդ համաշխարհային պատերազմում Կարպատա-Դուկլինյան գործողության տարելիցի կապակցությամբ․

«Մենք բռնեցինք շատ ռազմատենչ մարդու, ով ատում է ինձ Ուկրաինայի նկատմամբ իմ դիրքորոշման համար։ Նա զինված էր, բայց, բարեբախտաբար, չհայտնվեց այն գոտում, որտեղ մենք էինք, այլ գնաց այն գոտի, որտեղ ամբոխն է։ Այնտեղ նա անցել է մետաղորսիչի շրջանակի միջով, ու պարզվել է, որ նրա մոտ ամբողջությամբ լիցքավորված ատրճանակ է եղել», - պատմել է Ֆիցոն։