«Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդը պատասխանել է նորընտիր խորհրդարանի աշխատանքներին մասնակցելու մասին հարցին․
«Մեր կուսակցությունը լեգիտիմություն չի տա «Վրացական երազանքի» ոչ լեգիտիմ խորհրդարանին․ վերջակետ», - ասել է Գիորգի Գախարիան հատուկ ճեպազրույցի ժամանակ։
Այսպիսով, արգելքը հաղթահարած բոլոր չորս ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ բոյկոտում են նոր խորհրդարանը:
Գախարիային հարցրել են նաև բողոքի ակցիային մասնակցելու մասին, որը տեղի կունենա այսօր երեկոյան՝ Ռուսթավելի պողոտայում:
«Բողոքի ակցիան շատ կարևոր է։ Մենք լինելու ենք այնտեղ, որտեղ լինելու են մեր ընտրողները, ինչպես եղել ենք մինչ այժմ և լինելու ենք ապագայում»։