Միջազգային

Հյուսիսկորեացի զինվորականներն արդեն Կուրսկի մարզում են. Forbes

Հյուսիսային Կորեայի առաջին զինվորականները, հավանաբար, արդեն հասել են Կուրսկի շրջանի ճակատային գիծ:

Ինչպես հաղորդում է Forbes - ը, վկայակոչելով ռուս զինվորականների գաղտնալսված ռադիոհաղորդագրությունները, ռուսները ԿԺԴՀ-ի զինվորներին գաղտնի տեղափոխում են մարզի այն հատվածի ուղղությամբ, որը գտնվում է Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ:

Ուկրաինական հետախուզության կողմից գաղտնալսված բանակցությունները հաստատում են, որ ԿԺԴՀ-ի հազարավոր զինծառայողներ սկսել են ժամանել: