Միջազգային

«Եվրոինտեգրումը Վրաստանի քաղաքական գերակայություններից է». Կոբախիձե

Վրաստանի իշխող կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո 2025թ. սկզբից ակնկալում է ԵՄ-ի հետ հարաբերությունների վերականգնում։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, թե Եվրամիությունում ինտեգրումը մնում է Վրաստանի գլխավոր արտաքին քաղաքական գերակայությունը առաջիկա տարիների համար. «Մենք ունենք շատ կարևոր արտաքին քաղաքական առաջնահերթություններ և գլխավոր առաջնահերթությունը, բնականաբար, եվրաինտեգրումն է։ Մենք ակնկալում ենք հարաբերությունների վերագործարկում, ինչը, կարծում եմ, տեղի կունենա ինտենսիվ ռեժիմով արդեն հաջորդ տարվա սկզբից»,- ասել է Կոբախիձեն կառավարության այսօրվա նիստում։