ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարրիսը հայտարարել է, որ պատրաստ է մտավոր կարողությունների թեստ հանձնել և կոչ է արել իր հանրապետական մրցակցին՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, նույնպես անցնել այն։
Թրամփն ավելի վաղ ասել էր, որ Հարրիսը «շատ ցածր IQ» ունի և հորդորել էր նրան ինտելեկտի թեստ հանձնել: Նախկին նախագահը բացատրել էր, որ իր մրցակիցն ամերիկացի լրագրող Անդերսոն Կուպերին տված հարցազրույցում չի կարողացել ուղիղ պատասխաններ տալ ամենապարզ հարցերին, ինչը հստակ ցույց է տալիս, որ «նրա հետ ինչ-որ բան այն չէ»:
«Իհարկե: Եվ ես նրան նույն հարցով ձեռնոց կնետեմ: Բայց, իրականում, Թրամփն ավելի անկայուն և անհավասարակշռված է դառնում։ Նա նույնիսկ ամերիկացիների համար ծրագիր չունի»,- ասել է Հարիսը՝ CBS-ին տված հարցազրույցում, երբ նրան հարցրել են, թե արդյոք նա կանցնի՞ թեստը և ի՞նչ է մտածում իրեն ուղղված Թրամփի խոսքերի մասին։
Հարրիսը մատնանշել է Թրամփի վարչակազմի մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր ասել են, որ նա պիտանի չէ նախագահ լինելու համար: