Հարավային Կորեայի հետախուզական ստորաբաժանումները և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ՆԱՏՕ-ին տեղեկացրել են Ռուսաստան ուղարկված հյուսիսկորեացի զինվորների մասին: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հաստատել է Կուրսկի շրջանում հյուսիսկորեական զորքերի տեղակայումը:
Ռյուտեի կարծիքով՝ Հյուսիսային Կորեայի գործողությունները Պուտինի աճող հուսահատության ցուցանիշ են։
«Պուտինի պատերազմում ավելի քան 600 հազար ռուս զինվոր է սպանվել կամ վիրավորվել, և նա ի վիճակի չէ շարունակել իր հարձակումն Ուկրաինայում առանց արտաքին աջակցության», - ասել է նա: