«Եթե Վրաստանի իշխանությունները հանդես գան շփումների առաջարկներով, Ռուսաստանը կքննարկի դրանք»․ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Եթե մեր վրացի հարևանների կողմից շփումների վերաբերյալ լրացուցիչ առաջարկներ լինեն, իհարկե, մենք դրանք կդիտարկենք։ Մենք երբեք շփումներից չենք խուսափել»,-ասել է Լավրովը Քուվեյթի ԱԳ նախարար Աբդուլլահ ալ Յահյայի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։