Միացյալ Նահանգները Վրաստանին սպառնացել է հետևանքներով, եթե Թբիլիսին պահպանի իր ներկայիս վեկտորը, ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք այս տարի Վրաստանի կառավարությանն անընդհատ կոչ ենք արել դադարեցնել իր հակաժողովրդավարական գործողությունները և վերադառնալ եվրատլանտյան ուղի, չենք բացառում հետագա հետևանքները, եթե Վրաստանի կառավարության ուղղությունը չփոխվի»,- ասել է նա՝ մեկնաբանելով Վրաստանում ընտրությունների արդյունքներն ու երկրի իշխանությունների քաղաքականությունը։
Միլլերը հավելել է, որ Վաշինգտոնը միանում է միջազգային և տեղական դիտորդների կոչերին՝ քվեարկության խախտումների մասին ենթադրյալ հաղորդումների ամբողջական հետաքննության վերաբերյալ: