Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընդդիմության հետ ուղղակիորեն ներգրավված է Վրաստանում անկարգությունների սցենարում. հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Հիշու՞մ եք, թե ընդդիմությունը, տիկին Սալոմեն ինչպես էին երդվում, որ էլեկտրոնային սարքավորումներով ոչինչ չի կարող լինել։ Երեկ տիկին Սալոմեն ասաց, որ ընտրությունները կեղծվել են սարքերի միջոցով, ինչը սովորական սուտ է։
Տիկին Սալոմեն պնդում է, որ ընտրությունները մեքենայությունների միջոցով են արվել, ինչը պարզ սուտ է։ Երբ նախագահականից ապատեղեկատվություն է տարածվում՝ նպատակ ունենալով մոլորեցնել մարդկանց ու խաղալ նրանց զգացմունքների վրա, դա, իհարկե, չլսված բան է»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։