ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ժամանել է ԱՄԷ, որտեղ, ինչպես սպասվում է, կհանդիպի երկրի նախագահ Մոհամմեդ բեն Զայեդ Ալ Նահյանի հետ։
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի ինքնաթիռը արդեն վայրէջք է կատարել Աբու Դաբիում։
Ինչպես ավելի վաղ հայտնել են ԱԽ աշխատակազմի մամուլի ծառայությունում, Շոյգուն Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ կունենա պետության բարձրագույն ղեկավարության, այդ թվում՝ ԱՄԷ նախագահի հետ: