Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ հավաքվել են ընտրությունների արդյունքներից դժգոհ մարդիկ։ Ընթանում է ընդդիմության ցույցը։
Ըստ վրացական ԶԼՄ-ների՝ ընդդիմության առաջնորդներն այս պահին հանդիպումներ են անցկացնում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ՝ նրանց համոզելով, որ ընտրությունների արդյունքները կեղծ են։
Ավելի վաղ Վրաստանի նախագահը հրաժարվել էր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները` դրանք որակելով որպես «տոտալ կեղծարարություն»։ Զուրաբիշվիլին կոչ էր արել բնակչությանը երկուշաբթի օրը բողոքի ցույց անցկացնել Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ։