Միջազգային

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում՝ հարավային Ադանա նահանգում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Արտակարգ աղետների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Կոզանի շրջանում։

Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 20,13 կմ խորության վրա։ Իշխանությունները սկսել են ուսումնասիրել տարածքը Ադանայի նահանգում տեղի ունեցած երկրաշարժից հետո, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան։ Նրա խոսքով, երկրաշարժը զգացվել է հարևան մարզերում։

«AFAD-ը և մեր համապատասխան կառույցների բոլոր թիմերը անմիջապես սկսել են ուսումնասիրել տարածքը: Այս պահին որևէ բացասական իրավիճակ չկա»,-ասել է նախարարը: