ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վաղաժամ կքվեարկի նախագահական ընտրություններում։ Այս մասին գրում Է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան հաղորդագրությունը։
Նշվում է, որ ամերիկացի առաջնորդը մտադիր է իր ձայնը տալ այսօր:
Գործակալությունը հիշեցնում է, որ շատ ամերիկացիներ հնարավորություն ունեն քվեարկել մինչև ընտրությունների պաշտոնական օրը:
Ընտրություններն ԱՄՆ-ում կկայանան նոյեմբերի 5-ին։
Նշենք, որ 240 միլիոն ընտրական իրավունքն ունեցող քաղաքացիներից շուրջ 20 մլն-ն արդեն քվեարկել է փոստով կամ վաղաժամկետ։