ՄԱԿ անվտանգության խորհուրդը հոկտեմբերի 30-ին նիստ կգումարի Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ. այս մասին հայտնել են Շվեյցարիայի մշտական ներկայացուցչությունում։
«Հոկտեմբերի 30-ին տեղի կունենա Ուկրաինայում խաղաղության և անվտանգության պահպանման հարցով նիստ։ Այն խնդրել է Ուկրաինան՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Կորեայի Հանրապետության, Սլովենիայի և Մալթայի աջակցությամբ»,- ընդգծել են դիվանագիտական ներկայացուցչությունում։
Հոկտեմբերի 31-ին ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ ներկայացուցչությունը խնդրել էր նիստ՝ «Ուկրաինային արևմտյան զենքի մատակարարումների և ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման հեռանկարների համար դրանց հետևանքների մասին»: