Լիտվայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով հաղթանակ է տարել, և այժմ մտադիր է իշխող կոալիցիա ձևավորել:
Երկու շաբաթ առաջ՝ առաջին փուլում Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը զբաղեցրել էր առաջին տեղը: Նրանք կստանան 141 մանդատներից 52-ը։
Այս կուսակցությունն ընդդիմադիր շարքարերում էր 4 տարի շարունակ, և հիմա վերադառնում է իշխանության։ Ներկայումս իշխող պահպանողականների «Լիտվայի հայրենիք-Քրիստոնյա դեմոկրատներ միություն» կուսակցությունը ստանում է 28 մանդատ:
Նրա առաջնորդ Գաբրիելյուս Լանդսբերգիսն արդեն շնորհավորել է Սոցիալ-դեմոկրատներին հաղթանակի կապակցությամբ։
Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Եվրախորհրդարանի պատգամավոր Վիլիա Բլինկյավիչյուտեն, ում շտաբում դիմավորել են ծաղիկներով և ծափահարություններով, շնորհակալություն է հայտնել Լիտվայի քաղաքացիներին աջակցության համար:
«Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ Լիտվայի ժողովուրդը փոփոխություններ է ուզում, նրան բոլորովին այլ կառավարություն է պետք», - ասել է նա: