Թել Ավիվի մերձակայքում բեռնատարի՝ ավտոբուսի կանգառի մեջ մխրճվելու հետևանքով տուժածների թիվը հասել է 35-ի, հայտնում է իսրայելական 12 հեռուստաալիքը՝ վկայակոչելով բժիշկներին։
«Բժիշկներն ու բուժաշխատողները հիվանդանոցներ են տարհանել 35 վիրավորի, որոնցից 6-ի վիճակը ծանր է»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ բեռնատարի վարորդը «վնասազերծվել է»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ Թել Ավիվի հյուսիսային Գլիլոտ շրջանում բեռնատարը մխրճվել է ավտոբուսի կանգառի մեջ, տեղի ունեցածը անվանել են ահաբեկչություն։