Իսրայելը ծանր հարված է հասցրել Իրանի՝ իրեն պաշտպանելու և հրթիռներ արտադրելու կարողությանը, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
«Օդուժը հարձակվել է ողջ Իրանի վրա: Մենք մեծ հարված ենք հասցրել Իրանի պաշտպանունակությանը և մեզ ուղղված հրթիռներ արտադրելու նրա կարողությանը», - ասել է Նեթանյահուն իր ելույթում:
«Իրանում հարձակումը ճշգրիտ և հզոր էր, և այն հասավ իր բոլոր նպատակներին»,- ասել է նա։