Միջազգային

ԵԱՀԿ ԽՎ նախագահը Վրաստանում ընտրությունները մրցակցային է անվանել

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները մրցակցային էին, քանի որ ներկայացված էին 18 տարբեր քաղաքական կուսակցություններ։

Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Պիա Կաուման։

Կաուման առանձին-առանձին ընդգծել է, որ ընտրություններում ակտիվ մրցակցություն է եղել ոչ միայն ընդդիմության և իշխող կուսակցության միջև, այլ նաև ընդդիմադիր կուսակցությունների միջև։

«Այս ընտրությունները մրցակցային էին` ելնելով այն հանգամանքից, որ ընտրողները հնարավորություն ունեցան ընտրություն կատարել 18 ընտրական սուբյեկտների միջև», - ասել է նա Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում: