Միջազգային

Վրաստանի խորհրդարանը կհավաքվի նույնիսկ առանց նախագահի հրամանագրի․ Վրաստանի վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նորընտիր խորհրդարանի նիստը կկայանա նույնիսկ այն դեպքում, եթե նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չնշանակի այն։

Ըստ ԿԸՀ-ի՝ ավելի քան 99% ընտրատեղամասերի տվյալների հաշվարկից հետո իշխող «Վրացական երազանքը» հավաքում է 54,2%, իսկ ընդդիմությունը` 37%:

«Վերջնական տվյալների հրապարակումից հետո խորհրդարանը պետք է հավաքվի 10 օրվա ընթացքում, և եթե նույնիսկ նախագահը նիստ չհրավիրի, խորհրդարանը կհավաքվի ինքն իրեն», - ասել է Կոբախիձեն ճեպազրույցում: