Ուզբեկստանի խորհրդարանի օրենսդիր (ստորին) պալատի ընտրությունները կայացել են։ Տեղի ժամանակով ժամը 13:00-ին քվեարկությանը մասնակցել են 47,62 տոկոս, հայտնել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Բախրոմ Կուչկարովը ճեպազրույցում։
«Ժամը 13-ի դրությամբ ընտրատեղամասեր են եկել 9 միլիոն 498 հազար 589 ընտրող, կամ ընդհանուր ցուցակի 47,62 տոկոսը»,- ասել է Կուչկարովը։ Այս ընտրությունների համար Ուզբեկստանի միասնական էլեկտրոնային ընտրացուցակում գրանցված է մոտ 20 միլիոն մարդ։
Օրենքի համաձայն՝ ընտրությունները վավեր լինելու համար պետք է քվեարկեն գրանցված ընտրողների 33%-ը։ Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 20.00-ին։