Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ Թել Ավիվի հյուսիսային Գլիլոտ շրջանում բեռնատարը մխրճվել է ավտոբուսի կանգառի մեջ, կան 16 վիրավորներ։
«Բեռնատարի հետ կապված միջադեպ է տեղի ունեցել։ Այն մի քանի մարդու վրաերթի է ենթարկել «Սինեմա Սիթի Գլիլոտ» կանգառի մոտ: Դեպքի վայր է տեղակայվում զգալի ոստիկանական ուժեր: Միջադեպի հանգամանքները ներկայումս քննվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ 16 վիրավորից 4-ը գտնվում է ծանր վիճակում։
Ոստիկանությունը տեղի ունեցածն ահաբեկչություն է անվանել։