Ուզբեկստանում կիրակի օրը ժամը 08:00-ին բացվել են ընտրատեղամասերը, որտեղ տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ:
«ԿԸՀ-ն տեղեկություն է ստացել տեղական ժամանակով ժամը 08:00-ին երկրի բոլոր ընտրատեղամասերի բացման մասին, նրանք կշարունակեն իրենց աշխատանքը մինչև ժամը 20:00-ն: Ուզբեկստանում հոկտեմբերի 27-ին տեղի են ունենում Օլի Մեջլիսի (խորհրդարանի ստորին պալատ) օրենսդիր պալատի և տեղական կենգասիների (խորհուրդների) ընտրությունները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախատեսում է ընտրությունների նախնական արդյունքները հրապարակել հոկտեմբերի 28-ին։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրությունների համար ստեղծվել է 10717 ընտրատեղամաս, որից 56-ը՝ 39 երկրներում։
Ընդհանուր առմամբ, ընտրություններում գրանցվել է 19,8 մլն ընտրող։
Ընտրությունները համարվում են կայացած, եթե դրանց մասնակցում է ընտրողների ցուցակում ընդգրկված ընտրողների առնվազն 33%-ը։ Ընտրական օրենսդրությունը չի նախատեսում էքզիթ փոլեր։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջին անգամ կփորձարկի էլեկտրոնային քվեարկությունը Տաշքենդի տասը ընտրատեղամասերում։ Միևնույն ժամանակ, ընտրողներն իրենք են ընտրելու, թե ինչպես քվեարկել՝ էլեկտրոնային եղանակով, թե՞ օգտագործել թղթային քվեաթերթիկ:
Ըստ ԿԸՀ-ի՝ ընտրություններին կհետևեն 65 հազար տեղական և ավելի քան 850 միջազգային դիտորդներ, այդ թվում՝ ավելի քան 20 տարբեր կազմակերպություններից:
Ուզբեկստանի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանի օրենսդիր պալատի ընտրությունները կանցկացվեն խառը ընտրակարգով՝ միավորելով մեծամասնականն ու համամասնականը։ Քաղաքացիները կընտրեն 75 պատգամավոր, եւս 75-ը կընտրվի կուսակցության ձայների հիման վրա։ Առաջիկա ընտրություններում երկրում գործող բոլոր հինգ կուսակցությունները գրանցել են 375 թեկնածու միամանդատ ընտրատարածքներում և 500 թեկնածուներ՝ մեկ ընտրատարածքում առաջադրված կուսակցական ցուցակներով։ Խորհրդարանն ընտրվում է հինգ տարի ժամկետով։