Ֆիլիպինների հյուսիսում գտնվող Լուզոն կղզին պատուհասած Թրամի արեւադարձային փոթորկի հետեւանքով զոհերի թիվը հասել է մոտ 110-ի։ Այդ մասին հայտնել է Ֆիլիպինների Արտակարգ իրավիճակների արձագանքման գործակալությունը։
Առնվազն 42 մարդ անհետ կորած է համարվում։
Մի քանի հարյուր հազար մարդ գտնվում է տարհանման կենտրոններում։ Դպրոցների ու պետական գրասենյակների աշխատանքները դադարեցվել են ամբողջ Լուզոնում: Տրանսպորտային ենթակառուցվածքները խաթարվել են, այդ թվում՝ չեղարկվել ենկանոնավոր չվերթները։
Մոտ տասնյակ հազարավոր մարդիկ շարունակում են մնալ Ֆիլիպինների նավահանգիստներում: