Միջազգային

ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը Վաշինգտոնին մեղսակից է անվանել

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրաքի օդային տարածքի օգտագործումն Իսրայելի կողմից Իրանին հարվածներ հասցնելու համար Վաշինգտոնին դարձնում է հանցագործության մեղսակից։

Իրանի գլխավոր շտաբն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելն օգտագործել է ԱՄՆ բանակի վերահսկողության տակ գտնվող իրաքյան տարածքը՝ Իրանին հարվածելու համար։

«Իրաքի օդային տարածքը գտնվում է ԱՄՆ զինված ուժերի օկուպացիայի, հրամանատարության և վերահսկողության ներքո: Եզրակացություն. ԱՄՆ-ի մեղսակցությունն այս հանցագործությանն անհերքելի է»,- նշել է Իրանի առաքելությունը X սոցիալական ցանցում։