Միջազգային

Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակում է վերահաշվարկված արդյունքները

Վրաստանի ԿԸՀ-ն սկսել է ձեռքով վերահաշվարկված ձայների հրապարակումը։ Ընտրատեղամասերի 34,36 տոկոսի քվեաթերթիկների հաշվարկից հետո իշխող «Վրացական երազանքը» հավաքում է ձայների 61,13 տոկոսը։

Էլեկտրոնային ընտրությունների արդյունքներով՝ ընտրատեղամասերի 72,36%-ի քվեաթերթիկները մշակելուց հետո կուսակցությունն ունի 53,06% ձայն։