Միջազգային

Փորձում են բորբոքել տարածաշրջանային հակամարտության կրակը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն է հայտնել Իրանին Իսրայելի հարձակման կապակցությամբ։

«Ես իմ կարեկցանքն եմ հայտնում հարևան Իրանին և Իրանի կառավարությանը, որը երեկ երեկոյան դարձավ Իսրայելի ագրեսիայի թիրախը»,- ասել է Էրդողանը Հաթայ նահանգում ունեցած ելույթի ժամանակ։

Պետության ղեկավարն ասել է, որ արևմտյան ուժերի կողմից «երես առած» Իսրայելը փորձում է բորբոքել տարածաշրջանային հակամարտության կրակը։