Wizz Air-ի ինքնաթիռը կայծակի հարվածից հետո վերադարձել է Քութայիսիի օդանավակայան, հայտնում են վրացական լրատվամիջոցները։
Նշվում է, որ օդանավը չվերթ էր իրականացնում դեպքի Պրահա։ Ուղևորները պատմել են, որ կայծակը երկու անգամ հարվածել է ինքնաթիռին՝ օդ բարձրանալուց անմիջապես հետո:
Հաղորդվում է, որ բորտուղեկցորդուհիները հայտարարել են, որ վնասվել է կայծակային պաշտպանության համակարգը, և իրենք վերադառնում են Քութայիսի։