Իրանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Իսրայելի հարձակման հետ կապված։ Գերատեսչությունը նշել է, որ Իրանի հակաօդային պաշտպանության հաջող հակազդեցության շնորհիվ վնասներն աննշան են և որ Թեհրանն իրեն իրավունք է վերապահում օրինական պաշտպանվելու։
«Դատապարտելով Իսլամական Հանրապետության որոշ ռազմական օբյեկտների վրա Իսրայելի ագրեսիվ գործողությունները՝ Իրանն իրեն պարտավոր է համարում և իրավունք ունի պաշտպանվելու։ Միջադեպի մասշտաբները ներկայումս ճշտվում են։
Իսրայելի ագրեսիան, որը շարունակվում է ԱՄՆ-ի և արևմտյան որոշ երկրների լիակատար ռազմական և քաղաքական աջակցության ստվերում, տարածաշրջանում լարվածության և անկայունության հիմնական պատճառն է։ Իրանն ընդգծում է տարածաշրջանի բոլոր երկրների անհատական և հավաքական պատասխանատվությունը՝ պաշտպանելու տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը և գնահատում է տարածաշրջանի բոլոր խաղաղասեր երկրներին և մյուս երկրներին, որոնք դատապարտել են Իսրայելիագրեսիվ գործողությունները։
Միջազգային կազմակերպություններին կոչ ենք անում անհապաղ և հրատապ քայլեր ձեռնարկել»,- ասված է հաղորդագրությունում։