Միջազգային

ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի մասնակցում Իրանի դեմ Իսրայելի հարվածներին

Միացյալ Նահանգները չի մասնակցում Իրանի դեմ իսրայելական բանակի գործողություններին,  ասվում է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Շոն Սավետի հայտարարության մեջ:

«Մենք հասկանում ենք, որ Իսրայելը նպատակաուղղված հարվածներ է հասցնում Իրանի ռազմական օբյեկտներին՝ որպես ինքնապաշտպանություն և ի պատասխան հոկտեմբերի 1-ին Իսրայելի դեմ Իրանի բալիստիկ հրթիռների հարձակմանը», - ասվում է հայտարարության մեջ, գրում է CNN-ը:

Իսրայելը, ըստ լրատվամիջոցի աղբյուրի, զգուշացրել է Սպիտակ տանը հարվածներից առաջ:

Նախագահ Ջո Բայդենը տեղեկացված է հարվածների մասին և ուշադիր հետևում է զարգացումներին, ասել է Սպիտակ տան պաշտոնյան: