Միջազգային

Վրաստանի վարչապետը կոչ է արել բոլոր կողմերին ճանաչել ընտրությունների արդյունքները

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն առավոտյան քվեարկել է խորհրդարանական ընտրություններում։

«Մենք պետք է մեզ հիշեցնենք, որ այս ընտրությունները համարժեք են հանրաքվեի, պատերազմի և խաղաղության, անբարոյական քարոզչության և երկրի պայծառ ապագայի միջև: Ես կոչ եմ անում բոլոր կողմերին ճանաչել ընտրությունների արդյունքները, որոնք կհրապարակի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը»,- ասել է Կոբախիձեն։

Հիշեցնենք, որ Վրաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են։