Վրաստանի խորհրդարանական ընտրությունների օրը իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և նախագահ Բիձինա Իվանիշվիլին ընտրատեղամաս է եկել կնոջ ու որդիների հետ։
Քվեարկելուց հետո նա լրագրողներին ասել է․
«Ընտրությունը շատ պարզ է․ կամ մենք ընտրում ենք այնպիսի կառավարություն, որը կծառայի ձեզ, վրաց ժողովրդին, վրաց հասարակությանը, մեր հայրենիքին, կհոգա երկրի մասին, կամ ընտրում ենք օտարերկրյա գործակալների, որոնք միայն կկատարեն օտար երկրի խնդիրները»։
«Հիշեցնեմ՝ կողքին պատերազմ է։ Երկիրը, որը ղեկավարում են գործակալները, հրատապ հանձնարարություն է տվել Վրաստանին ինչ-որ կերպ ներգրավել ռազմական գործողությունների մեջ։ Վստահեցնում եմ ձեզ, դա շատ ժամանակ չի խլի, դա տեղի կունենա ակնթարթորեն, և փոխարենը մենք մտահոգվենք երկրի զարգացմամբ, մենք կստանանք աղետ ու ավերածություններ»,- ասել է Իվանիշվիլին՝ չնշելով, թե որ երկրի մասին է խոսքը։