Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Իրանում ռազմական օբյեկտներին՝ հոկտեմբերի 1-ին Իսրայելի վրա հարձակումներին պատասխանի շրջանակում, հայտնում է Jerusalem Post-ը։
Նշվում է, որ Իրանի վրա Իսրայելի հարձակումը սահմանափակվել է ռազմական թիրախներով և չի տարածվել միջուկային կամ նավթային օբյեկտների վրա։ Իսրայելն Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործել է ավելի քան 100 ինքնաթիռ, այդ թվում՝ վերջին F-35 կործանիչը, գրում է Jerusalem Post-ը։ «Ավելի քան 100 ինքնաթիռ, ներառյալ վերջին F-35 գաղտագողի կործանիչը, ներգրավված են եղել երկու հազար կիլոմետր հեռավորության վրա Իրանի վրա հարձակման մեջ», - ասվում է հրապարակման մեջ:
Իրանի հակաօդային պաշտպանության շտաբի հասարակայնության հետ կապերի բաժինն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «ՀՕՊ ինտեգրված համակարգը հաջողությամբ որսացել և հակազդել է Սիոնիստական ռեժիմի հարձակմանը Թեհրան, Խուզեստան և Իլամ նահանգներում գտնվող ռազմական կենտրոնների վրա»։
Այդ մասին հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը։
«Չնայած Իրանի Իսլամական Հանրապետության նախկին զգուշացումներին հանցավոր և անօրինական Սիոնիստական ռեժիմին զերծ մնալ ցանկացած արկածախնդիր գործողություններից, այս ռեժիմը հարձակվել է զինվորականների վրա Թեհրանի, Խուզեստանի և Իլամի նահանգներում։ Լարված գործողության ընթացքում հարձակումը հաջողությամբ կասեցվել և հետ է մղվել Պաշտպանության Համակարգի կողմից», -ասված է հայտարարության մեջ։