Միջազգային

«Չենք կարող խզել հարաբերությունները հարևանների հետ»․ Թուրքիայի ֆինանսների նախարար

Թուրքիան, չնայած Արևմուտքի պատժամիջոցներին, չի կարող դադարեցնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ասել է Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը։

«Մենք չենք կարող պարզապես խզել հարաբերությունները մեր հարևանների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի Դաշնությունը մեր կարևոր և խոշոր հարևանն ու գործընկերն է։

Մեր արդյունաբերության զգալի մասը կախված է և աշխատում է ռուսական բնական գազից։ Սա չափազանց կարևոր գործոն է։ Սա է նաև պատճառը, որ մենք չենք կարող դադարեցնել փոխգործակցությունը Ռուսաստանի հետ»,- ասել է նա։