Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հերքել է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Կուրսկի մարզում ուկրաինական զորքերի շրջափակման մասին․
«Հայտարարությունը, որը BRICS-ի գագաթնաժողովում հրապարակվել է ագրեսոր երկրի ղեկավարի կողմից՝ Կուրսկի շրջանում ուկրաինական զորքերի շրջապատման մասին, չի համապատասխանում իրականությանը։ Դա բացահայտ ապատեղեկատվություն է, որը չի արտացոլում իրական իրավիճակը»,- նշել է գեներալը իր տելեգրամյան ալիքում։