Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլոս Պուչդեմոնը կրկին կդառնա «Միասին՝ հանուն Կատալոնիայի» անջատողական կուսակցության ղեկավարը. հաղորդում է EFE լրատվական գործակալությունը:
Որոշումը կկայացվի այս հանգստյան օրերին՝ համագումարում, որը կսկսվի ուրբաթ օրը՝ Կալելյեում (Բարսելոնա): Ընդ որում, Պուչդեմոնն այդ ժամանակ կգտնվի Բելգիայի Վաթերլոո քաղաքում, քանի որ կատալոնացի անջատողականների համաներման մասին օրենքը նրա նկատմամբ չի կիրառվել: