Թուրքիան կշարունակի տարածաշրջանում գործող ահաբեկչական կազմակերպությունների դեմ հատուկ գործողությունները, քանի դեռ դրանք ամբողջությամբ չեն ոչնչացվել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Նրա խոսքով՝ ահաբեկչական խմբավորումների դեմ անզիջում պայքար է սպասվում՝ անկախ նրանից, թե ով է նրանց հովանավորում։
«Ահաբեկիչները, որոնք ոչ այլ ինչ են, քան անարժեք գործիք, և նրանց ղեկավարող տերերը չպետք է մոռանան, որ Թուրքիան երբեք չի խոնարհվել և չի խոնարհվի որևէ սպառնալիքի առաջ»,- ընդգծել է նախարարը։