ԱՄՆ-ի, Իսրայելի և Կատարի պաշտոնյաները հայտարարել են, որ առաջիկա օրերին Դոհայում կվերսկսվեն Գազայի հատվածում հնարավոր հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները:
Իսրայելի վարչապետի մամուլի քարտուղարը հայտնել է, որ իսրայելական պատվիրակությունը կիրակի օրը կմեկնի Կատար:
Դեռևս պարզ չէ, թե արդյոք ՀԱՄԱՍ-ը համաձայն է մասնակցել բանակցություններին:
ԱՄՆ-ն կարծում է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի սպանությունը, որը համարվում էր խմբավորման առավել ծայրահեղական դեմքերից մեկը, կարող է ճանապարհ բացել համաձայնագրի համար, չնայած ՀԱՄԱՍ-ը մեղադրում է Իսրայելին ցանկացած գործարքի հիմնական խոչընդոտը լինելու մեջ:
«Սինվարի վախճանով իրական հնարավորություն է ստեղծվել պատանդներին տուն վերադարձնելու և դրված նպատակին հասնելու համար»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Բլինքենի խոսքով՝ նպատակն կար համաձայնության հասնել, «որ Իսրայելը հեռանա, որպեսզի ՀԱՄԱՍ-ը չկարողանա վերածնվել, և որպեսզի Պաղեստինի ժողովուրդը կարողանա վերակառուցել իր կյանքն ու ապագան»: